Հիլարի Քլինթոնը մնում է ԱՄՆ նախագահի նախընտրելի թեկնածուն դեմոկրատների կողմից. ԶԼՄ-ներ
Աշխարհ
ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նախկինում, 2016-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի նախընտրելի թեկնածուն է՝ չնայած «Քլինթոնի հիմնադրամի» ֆինանսավորման և նրա կողմից ծառայողական փոստն անձնական նպատակներով օգտագործելու հետ կապված սկանդալը նկատելիորեն խաթարել է ընտրողների վստահությունը նրա նկատմամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը, որն իր կայքում տեղադրել է NBC հեռուստաալիքի հետ համատեղ անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Համաձայն այդ հետազոտության՝ ընտրարշավի առաջին 7 շաբաթներին Քլինթոնի նկատմամբ բացասական կարծիք հայտնած ԱՄՆ մեծահասակ քաղաքացիների թիվը 36 տոկոսից հասել է 42-ի: Ընտրողների միայն 25 տոկոսն է նրա հայացքները և կարծիքները բնութագրել ազնիվ և անկեղծ: Մեկ ամիս առաջ նման մարդիկ կազմում էին 38 տոկոս:
Այնուամենայնիվ, Դեմոկրատական կուսակցության պոտենցիալ ընտրողների 76 տոկոսը Քլինթոնին համարում է դեմոկրատների նախընտրելի թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից