ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մայիսի 9-ին կայցելի Մոսկվա
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 9-ին կայցելի Մոսկվա և մասնակցություն կունենա հանդիսավոր արարողություններին, որոնք նվիրված են Մեծ հաղթանակին: Այս տեղեկությունը հաստատել են նաև ՄԱԿ-ից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նախատեսվում է նաև Պան Գի Մունի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, արարողություններին ներկա մի շարք պատվիրակությունների ղեկավարների հետ:
Մոսկվա այցի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Լեհաստան և Ուկրաինա: Լեհաստանում՝ Գդանսկում, Պան Գի Մունը ևս ներկա կլինի հաղթանակի օրվա միջոցառումներին, կհանդիպի այդ երկրի նախագահին: Կիևում նախատեսված է Պորոշենկո-Պան Գի Մուն հանդիպումը:
Մինչ այժմ մայիսի 9-ին Մոսկվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցելել-չայցելելու մասին տեղեկությունները հակասական էին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից