Մեխիկոյի մետրոյում 12 մարդ է տուժել գնացքների բախման հետևանքով
Աշխարհ
12 մարդ է տուժել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյի ուղեգծերից մեկում երկու գնացքների բախման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գնացքներից մեկը բախվել է մյուս շարժակազմին, որը կանգնած էր միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող կայարանում:
Պատահարի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: Տուժածներից երեքը հոսպիտալացվել են:
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ սաստիկ կարկուտը, որը տեղացել է Մեխիկոյի ընդարձակ տարածքում: Դա, մասնավորապես, հանգեցրել է այն բանին, որ Մեխիկոյի միջազգային օդանավակայանի վարչակազմը ժամանակավորապես փակել է թռիչքավայրէջքային մի քանի գոտի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից