Հաստատվել է Վրաստանում ռուս բայքերների դեմ սադրանքը (տեսանյութ)
Վրաստան
«Звезда» հեռուստաալիքը ստացել է կադրեր, որոնք տեսագրվել են վրացի ակտիվիստուհի Ինգա Արախամիայի և ռուս բայքերների միջև ծագած վիճաբանության ժամանակ:
Տեսանյութը նկարահանվել է մայիսի 2-ին, Սիղնաղի քաղաքում, երբ Արախամիան փորձել է ռուսների մոտոցիկլետներից հանել Գեորգիևյան ժապավենները, որոնք, իբր, վիրավորել են իր հայրենասիրական զգացմունքները: Բանավոր վիճաբանության ընթացքում կինը վայր է գցել իր բջջային հեռախոսը և մեղադրել բայքերներին այն բանում, որ նրանք փորձել են կոտրել իր տեխնիկան:
Տեսագրությունը, որը հաստատում է սադրիչ գործողությունները, ձայնագրվել է միջադեպի մասնակիցներից մեկի կողմից: Տեսանյութում կարելի է տեսնել, որ ակտիվիստուհու կողքին իր մտերիմ ընկերն է եղել: Եվ նա նույնիսկ չի փորձել միջամտել, երբ կնոջ ձեռքին, իբր, հարվածել են և նետել հեռախոսը: Միասին, նրանք անմիջապես փախուստի են դիմել՝ չմոռանալով սպառնալ ոստիկանություն կանչելով:
Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ վրացի իրավապահների կողմից տվյալ գործով քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ «Գույքի դիտավորյալ վնասում»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից