Ժան Մարի Լը Պենը դեմ Է, որ իր դուստրը Ֆրանսիայի նախագահ ընտրվի
Աշխարհ
Ազգային ճակատի հիմնադիր Ժան Մարի Լը Պենը չի ցանկանում, որ կուսակցության այժմյան առաջնորդն ու իր դուստրը՝ Մարին Լը Պենը, հաղթի 2017 թվականի նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իսկական սկանդալ կլիներ, եթե նման բարոյական սկզբունքներով մարդիկ սկսեին գլխավորել Ֆրանսիայի պետությունը: Այս պահին ես դեմ եմ դրան»,- ասել է Լը Պենը՝ պատասխանելով դստեր հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ հարցին:
Նախօրյակին Ազգային ճակատի հիմնադիրը հրապարակավ հայտարարել է կուսակցությունից հրաժարվելու ցանկության մասին այն բանից հետո, երբ գործադիր խորհրդի որոշմամբ դադարեցվել է նրա անդամակցությունը սադրիչ արտահայտությունների համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից