Համացանցում հայտնվել է հետպատերազմյան Բեռլինի գունավոր տեսագրությունը
Աշխարհ
Գերմանական Chronos History ընկերությունը Համացանցում զետեղել է արխիվային գունավոր տեսագրություն, որը Բեռլինում արվել է 1945 թվականի հուլիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրանում ներկայացված է Բեռլինը Հայրենական մեծ պատրերազմի ավարտից երկու ամիս հետո: Քաղաքը գրեթե ամբողջովին ավերված է, երևում են Ռայխստագի և Բրանդենբուրգյան դարպասների փլատակները, ամենուրեք ջախջախված ռազմական տեխնիկա է և բնակելի շենքերի ավերակներ:
Քաղաքում արդեն ցուցանակներ են հայտնվել, որոնց վրա ռուսերենով նշված են փողոցների անվանումները, իսկ կենտրոնական հրապարակում տեղադրվել է պլակատ՝ Իոսիֆ Ստալինի դիմանկարով:
Բեռլինը դանդաղորեն սկսում է վերադառնալ խաղաղ կյանքի, բնակիչները հավաքում են փլատակները, իսկ փողոցներում զբոսնում են երեխաները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից