«Պատմության վերաշարադրման և նացիզմի վերականգնման փորձերն անբարո են և խիստ վտանգավոր». Պուտին
Աշխարհ
Պատմության վերաշարադրման և նացիստների վերականգման փորձերն անընդունելի են, անբարոյական և շատ վտանգավոր, քանի որ նրանք մղում են աշխարհը դեպի նոր հակամարտություններ: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ֆաշիզմի և ճապոնական միլիտարիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակում Խորհրդային Միության և Չինաստանի նշանակությանը նվիրված կոնֆերանսի մասնակիցներին ուղղված հեռագրում, Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակը Ռուսաստանի և Չինաստանի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ «մեր երկրների ժողովուրդները կրել են ամենասարսափելի կորուստները՝ նացիզմի և միլիտարիզմի դեմ պայքարում»:
«Մեզ համար անընդունելի են պատմության վերաշարադրման ցինիկ փորձերը՝ հանուն կարճաժամկետ քաղաքական շահերի, նացիստների և նրանց մեղսակիցների վերականգնումը: Նման գործողությունները ոչ միայն անբարոյական են, այլև խիստ վտանգավոր, քանի որ մղում են աշխարհը դեպի նոր հակամարտություններ, դաժանությանն ու բռնությանը», - ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից