«Թուրքիան մինչ 2023 թվականը կազատվի զինտեխնիկայի ներկրումից». Էրդողան
Աշխարհ
Թուրքիան մտադիր է մինչ 2023 թվականն ամբողջությամբ հրաժարվել պաշտպանական արդյունաբերական արտադրանքի ներմուծումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Երբ մենք (երկրի իշխող կուսակցությունը) 2002 թվականին սկսել էինք մեր գործունեությունը երկրում, Թուրքիայի կախվածությունը ռազմական սարքավորումների ներմուծումից 80% էր: Այժմ մենք ինքներս ենք արտադրում 54%-ը, սակայն մեր նպատակն է մինչ 2023 թվականը լիովին ազատվել ռազմական արդյունաբերական արտադրանքի ներմուծումից»- ասել է նա:
Էրդողանը նաև հավելել է, որ անցյալ տարի թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորության չափը գերազանցել է հինգ միլիարդ դոլարը:
«Ամեն տարի գիտատեխնիկական աշխատանքների համար բյուջեից միլիարդ դոլար է հատկացվում: Թուրքական պաշտպանական արդյունաբերությունը մեր տնտեսության առաջնային ոլորտներից է դարձել»,-ընդգծել է նախագահը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից