Պուտինի զանգից հետո Նեթանյահուն չեղյալ է հայտարարել Կիևին դրոնների մատակարարումները. Bloomberg
Աշխարհ
Իսրայելը չեղարկել է Ուկրաինային անօդաչուներ վաճառելու գործարքը այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զրուցել են հեռախոսով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյային, ով խոսեց անանունության պայմանով:
Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հրաժարվել են մեկնաբանություններից:
Ավելի վաղ, Պուտինը կարծիք է հայտնել, որ Իսրայելի իշխանություններն իրավունք ունեն Ուկրաինային զենք մատակարարելու հարցում որոշումներ կայացնել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Իրանին S-300 համակարգերի մատակարարման, սակայն այդ ընտրությունը անարդյունավետ է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից