ԻՊ-ի գրոհայիններն Իրաքում 5-աստղանի հյուրանոց են բացել հրամանատարների համար (լուսանկարներ)
Լուսանկարներ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամները 5-աստղանի հյուրանոց են բացել Իրաքի Մոսուլ քաղաքում, որը նախատեսված է խմբավորման հրամանատարների համար, տեղեկացնում է PressTV-ն:
Ninawa International Hotel-ը փակվել էր անցյալ տարի, երբ տարածքն անցել էր զինյալների վերահսկողության տակ: Հյուրանոցն ունի 11 հարկ և 232 համար, ինչպես նաև թենիսի կորտեր, լողավազան, արմավենու ծառերով այգիներ և տեսարան դեպի Տիգրիս գետ:
Ներքին և արտաքին դիզայնի տարրերը բոլորը ոչնչացվել էին, իսկ բարերն ու հանդիսությունների սրահները՝ փակվել:
Հյուրանոցը վերանվանվել է Waritheen, ինչն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ժառանգորդներ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի զինյալներն ավերել են Մոսուլում քրիստոնեական գերեզմանները:
























































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)