Ողջ ուժերը կներդնենք, որպեսզի հավաքականի երկրպագուներին շնորհակալություն հայտնենք. Արտյոմ Սիմոնյան
Սպորտ
Պետք է պայքարենք և ձգտենք ուրախացնել մեր երկրպագուներին: Այս մասին sportsdaily-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի և «Ցյուրիխի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը` խոսելով ազգային ընտրանու մասին:
«Ակումբի գործոնը ազդում է հավաքականում իմ կարգավիճակի վրա: Մեր նոր գլխավոր մարզիչը` Վարուժան Սուքիասյանը, իր դիրքորոշումն է ներկայացրել. հավաքականի ֆուտբոլիստները պետք է մշտապես խաղան: Այնպես որ, իրավիճակը պարզ է` կխաղամ «Ցյուրիխում», կհրավիրվեմ հավաքական, եթե ոչ` դուրս կմնամ կազմից»:
Խոսելով Եվրո 2016-ի ընտրական փուլի և առաջիկա աշխարհի առաջնության վիճակահանության մասին` ֆուտբոլիստը ասել է.
«Առանցքային գործոնը համախմբվածությունն է, ինչի հետ կապված խնդիր առանձնապես չենք ունեցել: Կարևոր են, սակայն այլ գործոններ: Անցյալ ընտրական փուլի մի քանի խաղում մենք հաշվի մեջ առաջ էինք անցնում, սակայն ավարտին կորցնում էինք կենտրոնացում և պարտվում էինք: Հիմա շատ բարդ խմբում ենք` Ռումինիա, Դանիա, Լեհաստան, Չեռնոգորիա, Ղազախստան: Սակայն ընտրություն չկա. պետք է պայքարենք և ձգտենք ուրախացնել մեր երկրպագուներին: Մեզ անհարմար ենք զգում մեր երկրպագուների առջև, ովքեր մշտապես ջերմ աջակցություն են ցուցաբերում: Ողջ ուժերը կներդնենք, որպեսզի նրանց շնորհակալություն հայտնենք:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու