Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը 

Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եռասերունդ երկրապահական ընտանիքն Ամանորի նախաշեմին աննախադեպ ակցիա իրականացրեց

Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եռասերունդ երկրապահական ընտանիքը Ամանորի նախաշեմին աննախադեպ ակցիա իրականացրեց։  Նվերներով եւ բարեմաղթանքներով երկրապահները եղան ՀՀ տարածքի բոլոր սահմանամերձ բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում։

Հունվարի 9-ից ծրագիրը շարունակվում է Արցախում։ ԵԿՄ երեք սերունդների ներկայացուցիչներից բաղկացած 6 մեծ խումբ է ձեւավորվել, որոնք, Ձմեռ Պապիների ուղեկցությամբ, այցելում են Արցախի բոլոր շեներ, զորամասեր, հենակետեր, հիվանդանոցներ եւ այլուր։ Երկրապահական խմբերից մեկը ծրագիրն իրականացնում է Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ, երկրորդը՝ Մարտակերտի, երրորդը՝ Հադրութի, չորրորդն՝ Ասկերանի, հինգերորդը՝ Մարտունու եւ վեցերորդը՝ Քարվաճառի։ Միջոցառումներն ուղեկցվում են նաեւ ծաղկեդրումներով՝ Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ 2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։

Բոլոր միջոցառումների ժամանակ նաեւ կատարվում է մայրերի պարգեւատրություն, որ նույնպես ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությունն է։ Մանվել Գրիգորյանը մայրապաշտ է եւ անչափ կարեւորում է այդ սկզբունքով սերունդների դաստիարակումը։ Այդ պատճառով զորավարը բոլոր երկրապահ մայրերին, բոլոր երկրապահների մայրերին ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրելու որոշում է ստորագրել։ Արդեն իսկ պարգեւատրվել են հազարավոր մայրեր, այս օրերին պարգեւները հանձնվում են Արցախի մայրերին։

Բոլոր հանդիպումների ժամանակ երկրապահական պատվիրակություններն ընթերցում են Երկրապահի ղեկավարի հետեւյալ ուղերձը.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն:

Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը։ Շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին՝ մեր հերոսական ժողովրդին, հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին։ Նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ նշվեց լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձը: Այդ միջոցառման ժամանակ մենք հայոց հերոս մայրերի մեծարման գեղեցիկ ակցիա իրականացրինք: Պարգեւատրեցինք ազատամարտիկների մայրերին: Մայրապաշտ սերունդ դաստիարակելն անչափ կարեւոր է: Ուստի ես հրաման եմ ստորագրել բոլոր երկրապահ մայրերին, բոլոր երկրապահների մայրերին ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրելու մասին: Ծրագիրը շարունակական է: Մայրերի պարգեւները մենք հանձնում ենք բոլոր երկրապահական միջոցառումների ժամանակ, պարգեւատրումներ իրականացրել ենք Հայաստանի ողջ տարածքում ամանորյա այցերի ժամանակ՝ բոլոր բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, կալանավայրերում: Այսօր նույն ծրագիրն իրականացնում ենք Արցախում:

Ամանորի, Սուրբ Ծննդյան տոների, ինչպես նաեւ՝ բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ իմ որոշմամբ եռասերունդ երկրապահական ընտանիքը այցելություն է կազմակերպում Արցախ աշխարհ։ ՀՀ տարածքի բոլոր սահմանամերձ բնակավայրեր, զորամասեր, հենակետեր, ծերանոցներ, մանկատներ, կալանավայրեր այցելությունից հետո՝ եռասերունդ Երկրապահը, նմանատիպ ծրագիր է իրականացնում Արցախում։

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում: Արցախահայությունը դեռ 1988-ից միասնաբար վճռել է ապրել Մամիկոնյանների ավանդով՝ գիտակցելով, որ իմացյալ մահն անմահություն է։ Հայ ազգն էլ արցախահայության կողքին է, Երկրապահը միշտ եւ ցանկացած հարցում աջակցել եւ աջակցելու է Արցախին։ Երկրապահը 1989-ից Արցախում է եւ ընդմիշտ մնալու է Արցախում: Դա հրաշալի հասկանում է նաեւ նենգաբարո թուրքը, ով իրականում արդեն համոզվել է, որ Արցախն այլեւս երբեք չի լինի իր ենթակայության տարածք։ Արցախը թշնամուն չենք թողնի՝ թեկուզ մեկ հայ մնա կենդանի։ Այո՛, ազգովի պատրաստ ենք նույնիսկ զոհողությունների գնով պաշտպանել Արցախի անկախությունը։

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից մինչեւ պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք եւ վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին: Շուն թուրքն էլ է քաջ գիտակցում, որ հայոց բանակն ունակ է պատժել իրենց ցանկացած ոտնձգություն, սակայն, եթե դրանք մոռացել են 1994-ի մայիսը, եթե մոռացել են, թե ինչպես էին ծնկաչոք հրադադար մուրում, ապա ՀՀ բանակը կարող է նպատակահարմար պահին նրանց հիշեցնել դա։

Բանակը Երկրապահի զավակն է, եւ մենք հպարտանում ենք, որ այսօրվա բանակը հզոր եւ պաշտպանունակ է, որ մեր ձեւավորած ավանդույթների շարունակողն է։ Մենք հպարտանում ենք, որ սահմանային առաջնագծում ծառայություն են իրականացնում, հայրենիքի նկատմամբ պարտքն են կատարում, մարտական առաջադրանքներ են իրականացնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի որդին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի որդիները, անվտանգության ազգային ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանի որդին, ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի որդին, բոլոր արցախցիների զավակները։ Սա ապացույց է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը մեկ ամբողջություն են, որ միացյալ ծրագիր են իրականացնում։

Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն 1989-94-ին, ոչ միայն այսօր, այլեւ առհավետ:

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:

2016 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր գործն արդար է եւ մենք կգործենք միասնությամբ։ Թո՛ղ որ 2016-ը խաղաղության եւ ստեղծարար աշխատանքի տարի լինի։

Աստված բոլորիս պահապան:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ)
Ամենադիտված