80-ական թվականների գերմոդելները լուսանկարվել են Balmain-ի գովազդային արշավի համար
Այլ
80-ական թվականների գերմոդելները՝ Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը եւ Կլաուդիա Շիֆերը, մասնակցել են Balmain նորաձեւության տան 2016 թվականի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավին:
Մանեկենուհիների սեւ-սպիտակ լուսանկարներն արել է լուսանկարիչ Սթիվեն Քլյայնը: Դրանք արդեն հրապարակված են նորաձեւության տան պաշտոնական Instagram-ում, տեղեկացնում է Fashionmag-ը:
45-ամյա Նաոմի Քեմփբելը, 49-ամյա Սինդի Քրուֆորդը եւ 45-ամյա Կլաուդիա Շիֆերը կեցվածք են ընդունել իրանը գրկող շրջազգեստներով, ինչը բնորոշ է Balmain –ի կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուսթենի ստեղծագործությանը:
Balmain նորաձեւության տունը հիմնադրվել Է 1945 թվականին ֆրանսիացի կուտյուրիե Պիեռ Բալմենի կողմից: Տան այցելուներն են եղել Վիվիեն Լին, Ժան Պոլ Բելմոնդոն, Քեթրին Հեփբյոռնը, Մառլեն Դիտրիխը, Բրիջիթ Բարդոն, Սոֆի Լորենը: Ընկերության գործող կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռուսթենն իր պաշտոնն զբաղեցնում Է 2011 թվականից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից