Ադրբեջանական նավթի գինը կտրուկ նվազել է Լոնդոնի բորսայում
Ադրբեջան
Վրաստանի Սուփսա, Բաթում և Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող ու համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում կտրուկ նվազել է: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանական նավթի գինը հունվարի 8-ին նվազել է 1,79 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով՝ հասնելով 34 դոլարի մեկ բարելի դիմաց:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն' Ադրբեջանական բանկերը կա նգնած են ռիսկի սահմանին, 2015 թվականի ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել, իսկ 2016 թվականի բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից