Իսպանական «Ռայո Վալյեկանոն» Օզբիլիսին վարձավճարով ձեռք բերելու համար բանակցում է «Սպարտակի» հետ
Սպորտ
Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, իսպանական ակումբը սկսել է բանակցությունները Մոսկվայի «Սպարտակի» հետ:
Դեռևս կողմերը չեն կարողանում համաձայնության գալ՝ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են:
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Օզբիլիսը մոսկովյան թիմում վաստակում է տարեկան 1,5 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու