Օբաման ստորագրեց ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրվարի 18-ին ստորագրել է օրենք, որն ընդլայնում և խստացնում է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Փաստաթղթին համապատասխան՝ ԱՄՆ-ի կառավարությունը և նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանեն բոլոր այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ֆինանսական, տեխնոլոգիական, ռազմական և նյութական օգնություն կցուցաբերեն ԿԺԴՀ-ի իշխանություններին, ինչպես նաև առնչություն կունենան այդ երկրում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտման հետ:
Ավելի վաղ Փենյանի դեմ պատժամիջոցների օրինագծին հավանություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ ԿԺԴՀ-ի նոր՝ միջուկային և հրթիռային փորձարկումների կապակցությամբ:
Փետրվարի սկզբին ԿԺԴՀ-ն իրականացրել է «Քվանմյոնսոն» տանող հրթիռի միջոցով «Քվանմյոնսոն-4» արբանյակի արձակումը: Ճապոնացի և հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռն իրենից ներկայացնում է «Ինհա-3» տանող հրթիռի՝ «Թեփոդոն-2» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի քաղաքացիական տարբերակի կատարելագործված վերափոխակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը