Վախճանվել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը
Աշխարհ
Մոսկվայում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հաղորդվում է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության պաշտոնական կայքում:
«Այսօր Մոսկվայի կլինիկաներից մեկում մահացել է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության ղեկավար Թամեռլան Կիմի Ագուզարովը»,- ասված է Հյուսիսային Օսիայի վարչակազմի կայքում:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը, Ագուզարովին մոսկովյան կլինիկա էին տեղափոխել թոքաբորբով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը