Բաքվում փող խնայելու նպատակով կեսգիշերին անջատվում են փողոցային լուսավորությունը
Աշխարհ
Նավթադոլարներով հպարտացող Ադրբեջանի մայրաքաղաքում փող խնայելու նպատակով կեսգիշերին անջատում են փողոցային լուսավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որը հրապարակել է հատուկ տեսանյութ Բաքվի՝ մթության մեջ կորած գիշերների մասին:
Անգամ Բաքվի կենտրոնում գիշերն անջատված են ճեմուղիները լուսավորող բոլոր լույսերը և երևում են միայն փակված խանութների նեոնային լույսերը: Ուշագրավ է, որ հիմնական մայրուղիներում լույսերը վառվում են մեկումեջ:
Ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի դեվալվացիայից հետո փող խնայելու նպատակով քաղաքի լույսերի անջատումները դարձել են գումար խնայելու պետական քաղաքականության մաս:
Baku has found a new way to cut costs...by turning off the city lights at night.
Опубликовано RFE/RL 18 февраля 2016 г.


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը