Թուրքիան հրաժարվել է Սիրիայում ինքնուրույն գործողություններից
Աշխարհ
Անկարան մտադիր չէ ցամաքային գործողություն անցկացնել Սիրիայում՝ առանց միջազգային կոալիցիայի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ին կից Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չեվիքը, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Չեվիքը նշել է, որ Անկարան «աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»: Միևնույն ժամանակ, մշտական ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիան «ահաբեկչական կազմակերպությունների թիրախում է» և «օգտվելու է իր ինքնապաշտպանության իրավունքից»:
Չեվիքի խոսքով՝ «Սիրիայի քրդական ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը «պայքար չի մղում «Իսլամական պետության» դեմ»: «Տարածքները, որոնք նրանք զավթել են, եղել են չափավոր ընդդիմության վերահսկողության տակ: (...) Թուրքիան Սիրիայի տարածքը գնդակոծում է ինքնապաշտպանության շրջանակներում, - ասել է նա: - Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը