1,2 մլն դիտում և ավելի քան 560 մեկնաբանություն. Թրամպի և Քլինթոնի «միասնական» լուսանկարը՝ համացանցի հիթ (ֆոտո)
Աշխարհ
Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամպի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «միասնական դեմք»-ը պայթեցրել է համացանցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' Imgur կայքում լուսանկարը հավաքել է գրեթե 1,2 մլն դիտում, իսկ Reddit կայքում օգտատերերը թողել են ավելի քան 560 մեկնաբանություն:
Mashable-ն ընդգծում է, որ Թրամպի և Քլինթոնի լուսանկարների միավորումից ստացվել է «մեկ տարօրինակ մարդ»:
Պարբերականը գրում է, որ այդ պատկերը մեկընդմիշտ վերացնում է հանրապետականների և դեմոկրատների միջև հակասությունները, ինչպես նաև այն անվանում կատարյալ ֆոտոշոփ:
«Սա այն առաջնորդն է, ում մենք փնտրում ենք, Ամերիկա»,- գրել է Mashable-ն և հիշեցրել, որ սա առաջին ֆոտոշոփը չէ նվիրված Թրամպին և Քլինթոնին:



















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը