Բելգիան փակել է Ֆրանսիայի հետ սահմանը՝ զգուշանալով փախստականների հորդումից
Աշխարհ
Բելգիան հայտարարել է Ֆրանսիայի հետ իր սահմաններին անձնագրային վերահսկողության միջոցներ սահմանելու մասին: Երկրի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնը հայտնել է, որ ոստիկանության մինչև 290 աշխատակից կտեղաբաշխվի սահմանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մինչդեռ Ֆրանսիայի դատարանը շարունակում է Կալեի ճամբարից հազարավոր միգրանտների վտարման՝ կառավարության պլանների օրինականության վերաբերյալ հայցի քննությունը:
«Այդ մարդիկ հենց այժմ գալիս են այստեղ»,- հայտարարել է Բելգիայի նախարարը՝ նկատի ունենալով Կալեի «Ջունգլի» ճամբարի բնակիչներին: Նրա խոսքով՝ միջոցառումները, որոնք ենթադրում են Շենգենյան համաձայնագրի գործողության դադարեցում, սահմանվում են անորոշ ժամկետով:
Այդ միջոցառումները, հայտնել է նախարարը, չեն նշանակում երկրի սահմանների փակում, բայց կկատարվի փաստաթղթերի ընտրակային ստուգում, իսկ ձերբակալվածներն անհապաղ կարտաքսվեն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը