ԱՄՆ-ի վարչակազմը չի բացառում Սիրիայի մասնատումը. Քերի
Աշխարհ
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել Սիրիայի հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման ներկայիս պլանն իրականացնելու համար, բայց չի բացառում այս արաբական երկրի մասնատումն այդ խաղաղարար ջանքերի ձախողման դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Նա այս կերպ է մեկնաբանել Սիրիայում հրադադարի և խաղաղ գործընթացի կազմակերպման պլանների իրագործման նախապատրաստման ընթացքը, որոնք մշակվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ: Քերին սույն թեման ստիպված է եղել բազմիցս արծարծել՝ լսումների ժամանակ պատասխանելով ամերիկացի օրենսդիրների հարցերին, լսումներ, որոնք նրա մասնակցությամբ կայացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների կոմիտեներում:
«Ես չեմ երաշխավորում, որ հրադադարը կգործի և կամրապնդվի: Բայց դա միակ ուղին է հասնելու Ասադի ապագայի և (Դամասկոսում նոր իշխանության) քաղաքական անցման հնարավորությունների քննարկմանը»,- ասել է Քերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում