Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպից Դևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Սահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. Ոսկանյան Չինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով 17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին 

Իա՜, իրո՞ք

Վերլուծական

«Ոչ ոք իրավունք չունի կառավարությանը գնահատականներ տալու»։ Չեք հավատա, բայց այս դարակազմիկ մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան 2014-ից Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Հովիկ Արգամի Աբրահամյանը: Համաձայնե՛ք, որ առաջին հայացքից անիմաստ հնչող այս արտահայտությունն իրականում իր մեջ այնպիսի թաքնված ուղերձներ կարող է պարունակել, որ երևակայելն իսկ սարսափելի կարող է լինել: Իսկ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Աբրահամյանն՝ արտահայտվելով այսպես, նախ հարկավոր է խորամուխ լինել մարտի 16-ի՝ հայրենի խորհրդարանում ծավալված իրադարձությունների քրոնիկոնի մանրամասների մեջ. դե ինչ, փորձե՛նք:

Պարզվում է՝ մարտի 16-ին ԱԺ-ում անդրադառնալով այն դիտարկմանը, թե կառավարությունը չի կարողացել ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ գազային բանակցությունների հարցը, և խնդիրը, ստիպված, իր վրա է վերցրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը, Աբրահամյանը, ըստ երևույթին, որոշակի ցասում ապրելով, հակադարձել է՝ ասելով. «Ոչ ոք իրավունք չունի կառավարությանը գնահատականներ տալու։ Մենք մեկ թիմ ենք և աշխատում ենք մեր կառավարության և ժողովրդի համար։ Եթե նախագահն օգնում է մեզ բանակցություններում, դա չի նշանակում, որ կառավարությունը ապաշնորհ է։ Կառավարությունը շատ լավ է աշխատում և կաշխատի»:

Դուք գիտեի՞ք, որ աշխարհում կա մեկը, ում կողմից ղեկավարվող կառույցը բացարձակ անձեռնմխելիություն ստանալու հավակնություններ ունի: Սրանից հետո ով համարձակվի մի թթու կամ նույնիսկ կծու խոսք ասել կառավարության հասեցեին, դատափետել դրա ղեկավարին՝ մատնացույց անելով բացթողումներն ու թերությունները,անձամբ է պատասխան տալու իր այդ ապօրինի նկրտումների համար՝ առճակատվելով օրենքի հետ. պա՞րզ է բոլորիդ: Թե հատկապես ինչն էր վրդովեցուցիչ լրագրողի դիտարկման մեջ, այդպես էլ նորմալ մարդու համար մնում է անհասկանալի: Մի՞թե, այնուամենայնիվ, ճի՞շտ են այն տարածված պնդումները, թե աշխարհում որևիցե բան Հովիկ Աբրահամյանին այնքան հաջողությամբ հունից չի հանում, որքան ճշմարտությունը հանրայնացնելը: Ի դեպ՝ այս առթիվ կցանկանայինք մի քանի հարց ուղղել վարչապետ Աբրահամյանին՝ եթե այդքան անսխալական էր ձեր կառավարությունը, ինչո՞ւ է երկրի նախագահը ստիպված լինում գազի գների հարցն անձամբ արծարծել Պուտինի հետ հանդիպմանը: Արդյոք այս հարցը կառավարության առաջնային լուծելիքը չէ՞ր, արդյոք այս հարցով վարչապետները չէ՞, որ պետք է բանակցեին միմյանց հետ… Արդյոք ստեղծված իրավիճակը կառավարության ամլության ու անկարողության նշան չէ՞…

Իհարկե, ցավ ես ապրում, երբ ականատես ես դառնում անպատասխանատու հայտարարությունների, որոնք հնչում են իշխանական հիերարխիայում ամենաբարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների շուրթերից, ցավ ես ապրում, երբ մարդիկ արտահայտում են այնպիսի խճճված մտքեր, որոնք համեմատելի են միայն Գյուլնար տատու խայտաբղետ թելերի կծիկի հետ… Չնայած՝ երանի թե մեր երկրի խնդիրներն սկսվեին ու ավարտվեին այսքանով, այդ դեպքում հաստատ ձեռնպահ կմնայինք ամեն առիթով կառավարության հասցեին գնահատականներ հնչեցնելուց, ատափետելուց. ավա՛ղ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր
Ամենադիտված