Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

Պտուղը՝ դառը, բարը՝ սակավ…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում առաջնային նշանակություն ունի այն հարցը, թե իրենցից ինչ են ներկայացնում այն անձինք, որոնք հավակնում են պետական համակարգում ստանձնել բարձր պաշտոններ, ղեկավարել այս կամ այն պետական գերատեսչությունը. այդպիսիք պարտադիր կերպով պետք է համապատասխանեն շատ կոնկրետ չափանիշների, առանց որոնց անիմաստ է դառնում ցանկացած խոսակցություն:

Մեզանում, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, դեռևս հստակորեն ձևավորված չեն այն չափորոշիչները, որոնք առաջին պլան կմղվեին այս կամ այն պետական պաշտոնին ցանկացած մեկին նշանակելիս. մեզանում այս ամենը տեղի է ունենում՝ ոչ թե ելնելով ինչ-որ գաղափարաբարոյական կլիշեներից, այլ, ավելի շուտ, կոնկրետ քաղաքական հաշվարկներից ու նպատակներից: Արդյունքում՝ ունենում ենք այն, ինչ ունենք հիմա: Հարցի պատասխանը, թե որքանով են համապատասխանում կոնկրետ մեր երկրի երևելի դեմքերն իրենց զբաղեցրած պաշտոններին, թողնելով յուրաքանչյուրիդ դատին՝ կցանկանայինք մեր սեփական դիտակետից ուսումնասիրել այս հույժ կարևոր խնդիրը՝ նախընտրելով քննության առարկա դարձնել նրանցից յուրաքանչյուրի անցած ուղին ու ներկան՝ փորձելու հասկանալ, թե որքանով են ապահով այն ձեռքերը, որոնց խնամակալությանն ենք հանձնել մեր հայրենիքը:

Պետական գործիչների շարքը սկսենք ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Առաջին լավ բանը, որ պետք է ասել նրա մասին, այն է, որ ի զարմանս շատերի, այս մարդն ունի համապատասխան մասնագիտական կրթություն. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։

Համաձայնե՛ք, որ սա մի հանգամանք է, որը ոչ միշտ կարելի է նշմարել Հայաստանում, քանի որ մեզ մոտ այս կամ այն անձին համապատասխան աշխատանքի տեղավորելիս, մեղմ ասած, ոչ միշտ են հաշվի առնում նրա ստացած կրթության մասնագիտական ուղղվածությունը: Բայց ճիշտ կլինի խոստովանելը նաև, որ, ինչպես կյանքն է հաճախ ապացուցում, անձի ստացած մասնագիտական կրթությունը ոչ միշտ է ուղիղ համեմատական նրա՝ ոլորտում ունեցած ձեռքբերումներին. թալանչին՝ մասնագետ, թե ոչ, մնում է թալանչի՝ անկախ նրանից, ասենք, գյուղատնտես է, բանասեր, թե պատմաբան… Ինչևիցե, շարունակենք:

Իր աշխատանքային կարիերան Կարապետյանը սկսել է՝ սեզոնային բանվոր աշխատելով, հանգամանք, որը ևս գովելի կարելի համարել. ներկայիս երիտասարդ կարիերիստների շրջանում դժվար թե կարողանաս գտնել այդպիսի մեկի: Ունենալով իր ոլորտում բավական հարուստ աշխատանքային փորձ՝ Կարապետյանն առաջին անգամ կառավարություն մտավ «Օրինաց երկիր» կուսակցության կազմում, երբ կոալիցիոն կառավարության շրջանակներում ՀՀ նախագահի հրամանագրով նրան վստահվեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Այսքանով, թերևս ավարտվեց նրա կյանքի լուսավոր փուլն ու սկսվեց նորը՝  առավել մռայլը, մռայլություն, որ հանգամանքների բերումով պետք է սփռվեր նաև հասարակ ժողովրդի շրջանում:

Կարապետյանի կենսագրությունից մի կարևոր հանգամանք ևս. չնայած նրա հարազատ կուսակցությունը՝ ՕԵԿ-ը, 2014-ին դուրս եկավ կոալիցիայից և անցավ ընդդիմության շարքերը, սակայն, չգիտես ինչ հրաշքով, Սերգո Կարապետյանին հաջողվեց «պլստալ» ու պահպանել իր՝ նախարարի պորտֆելը՝ այս անգամ հավատարմության երդում տալով նոր տերերին՝ հանրապետականներին:

Փաստորեն՝այս դեպքում ժողովրդական հայտնի ասացվածքը՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում, իրեն չարդարացրեց, ու բանից պարզվեց, որ կովի՝ կաշի փոխելու ունակությունը մեծապես կախված է արտաքին հանգամանքներից…

Թե 2010-ից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն ինչպիսի դրամատիկ վայրիվերումներով է անցել, ձեզ առավել մանրամասն կարող են պատմել հատկապես գյուղացիները. այդ տարիներից ի վեր մեզ այդպես էլ չի հաջողվում նորմալ գյուղատնտեսություն ունենալ, այնպիսի գյուղատնտեսություն, որն ունակ կլիներ գոնե հայաստանցիներիս ապահովել տեղական պտուղ-բանջարեղենով: Կարապետյանի կառավարման տարիներին մեզ լիակատար կերպով հաջողվեց սեփական գյուղմթերքը փոխարինել թուրքականով, հաջողվեց ոչնչացնել ձկնաբուծությունն ու ջերմոցային տնտեսությունները դնել այնպիսի փակուղային դրության մեջ, որ ոլորտը հայտնվի աննախադեպ անկումային իրավիճակում:

Ավելին՝բանը հասավ նրան, որ խեղճ գյուղացիները, սեփական ձեռքերով մշակած ու քրտինքով ջրած բերքը հանձնելով մթերողներին, այդպես էլ մինչև հիմա չեն կարղանում ստանալ իրենց հասանելիք գումարները՝ չնայած նրան, որ նույն Սերգո Կարապետյանը մեծահոգաբար կոչ էր արել գործարանատերերին մինչև ապրիլի մեկը «փակվել դախազ»: Իսկ հիմա այս ամենը կխնդրեի դիտարկել Կարապետյանի՝ որպես գյուղատնտեսության նախարարի հնչեցրած խոստումների համատեքստում. ունենալ ինքնաբավ գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ապրանքների ծավալները հասցնել այն մակարդակի, որ ոչ միայն բավարարենք տեղական, այլև արտերկրյա շուկաների պահանջարկը,և, ամենակարևորը, գները չլինեն աստղաբաշխական, այլ լինեն այնպիսին, որ, ասենք, նույն ծիրանին ազգովի «կակա չասենք»…

Արդյունքում՝ չիրականացած խոստումներ, շաբաթը մի քանի անգամ հանրապետական նշանակության փողոցները փակող հիասթափված գյուղացիներ, որոշ սուպերմարկետներում ապօրինաբար վաճառվող լոլիկներ և այլն: Դե հիմա ասե՛ք՝ ինչպե՞ս եք գնահատում Սերգո Կարապետյանին որպես ՀՀ գյուղատնտեսության նախարար. վա՞տ, այլ գնահատական ակնկալելն ուղղակի անիրատեսկան կլիներ…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված