Իսպանիայում ուսանողներով ավտոբուսի շրջվելու հետևանքով 14 մարդ է մահացել
Աշխարհ
Առնվազն 14 մարդ է զոհվել մարտի 20-ին իսպանական Տարագոնա շրջանում (Կատալոնիա ինքնավար մարզ) տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 6։00-ին, Ամպոստա քաղաքաից ոչ հեռու, երբ 56 մարդ փոխադրող ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի։ Նախնական տվյալներով, Բարսելոնայի ուղղությամբ շարժվող ավտոբուսի վարորդը կորցրել է հսկողությունը, ավտոբուսը դուրս էեկել երթևեկության հանդիպակաց գոտի և բախվել ավտոմեքենայի։
Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշվում է, որ զոհվածների մեծամասնությունն արտասահմանցի ուղանողներ էին, որոնք Իսպանիա էին ժամանել ուսանողների փոխանակման Եվրոպական «Էրազմուս» ծրագրով։ Մայրուղին, որտեղ տեղի է ունեցել ՃՏՊ-ն, փակ է։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը