Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Զախարյանի բանկային հաշիվների առեղծվածը…

Վերլուծական

Այն, որ մեր պետական պաշտոնյաներից շատ քչերը կարող են պարծենալ ժողովրդի կողմից սեր ու հարգանք վայելելու երջանկությունն ունենալով, գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է. որպես կանոն՝ նրանց ավելի շատ ատում են, պախարակում, հայհոյում, մեղադրում ազգի բոլոր դժբախտությունների մեջ, քան հակառակը: Իհարկե, թե որքանով է այդ ամենն օբյեկտիվ, այլ հարց է, բայց կարծում ենք՝ եթե նույնիսկ այդ մեղադրանքները չափազանցված էլ լինեն, դրանցում, այնուամենայնիվ, ճշմարտության հատիկ հաստատ կգտնվի:

Երվանդ Զախարյանի մասին հայրենական մամուլում տեղ գտած արձագանքները երբևէ աչքի չեն ընկել իրենց միօրինակությամբ. ավելի հաճախ այս պետական գործչի մասին գրված հոդվածներն ու հրապարակումները կրել են բացասական, քան դրական երանգ՝ ելնելով ինչ-ինչ հանգամանքներից՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ: Եթե ձեզանից յուրաքանչյուրդ փորձի ընդհանուր հանրագումարի բերել Զախարյանի՝ պետական կառավարման համակարգում թողած հետագիծն ու անցած ճանապարհը, հետաքրքիր է, ի՞նչն ամենաշատը կշեշտադրի՝ դրակա՞նը, թե՞ բացասականը: Մենք, օրինակ, առավել հակված ենք՝ քննադատաբար մոտենալու Զախարյանի պետական գործունեությանն ու այս հոդվածով կաշխատենք ընթերցողներին ներկայացնել այն օբյեկտիվ դիմանկարը, որի կրողն է եղել նա՝ իր աշխատանքային գործունեության գրեթե ողջ ընթացքում:

Նախ՝ կրթական ցենզի մասին. Զախարյանը, պարզվում է, տնտեսագիտության դոկտոր է, մի շարք ակադեմիաների իսկական անդամ, արժանացել է բազում պետական մրցանակների: Համաձայնե՛ք, տպավորիչ է: Ինչ վերաբերում է նրա աշխատանքային գործունեությանը, ապա այստեղ ևս Զախարյանը չունի ամաչելու առիթ. Երևանի «Գունմետշին» տրեստի բանվորից մինչև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար ընկած ճանապարհին հասցրել է խիստ հարուստ աշխատանքային փորձ կուտակել՝ հիմնականում պաշտոնավարելով այնպիսի յուղոտ պաշտոններում, որ միայն նախանձել կարելի է:

Հայաստանի պետական կառավարման համակարգ նրա մուտքը բավական խոստումնալից էր հենց սկզբից. 1992-1993թթ. աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, մի պաշտոն, որը, համաձայնե՛ք, ամենաերանելիների թվին կարելի է դասել մի ժամանակաշրջանում, երբ պետական թալանի ուրվականն ազատորեն թևածում էր ողջ երկրով մեկ. ով ինչպես, որքան «բաշարում», տուն էր տանում պետական ունեցվածքից՝ դույզն-ինչ մտավախություն չունենալով, որ վաղը կարող է դրա համար պատասխանատվության ենթարկվել: Տևական ընդմիջումից հետո՝ 1998-ին՝ արդեն Քոչարյանի օրոք, Զախարյանը կրկին վերադառնում է պետական կառավարման համակարգ և այլևս չի հեռանում այստեղից՝ տարեցտարի միայն ամրապնդելով սեփական դիրքերը կառավարությունում՝ պարբերաբար ղեկավարելով այս կամ այն նախարարություններն ու պետական կարևորագույն գերատեսչությունները. հասցրել է նույնիկ Երևանի քաղաքապետ լինել մի ամբողջ 6 տարի՝ 2003-2009 թվականներին (եթե ունեք տվյալներ, թե կոնկրետ ինչ ձեռքբերումներ է ունեցել քաղաքը նրա կառավարման տարիներին, կխնդրեինք տեղեկացնել մեզ՝ աշխարհի բանից անտեղյակներիս): Պետական կառավարման համակարգում Զախարյանի «կարապի երգը» դարձավ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը, որից էլ բոլորովին վերջերս հեռացավ «վաստակած» հանգստի:

Իսկ որ հանգիստն այդ իրապես վաստակած էր, կասկածի տեղիք չի տալիս: Վիքիպեդիա սիրո՞ւմ եք կարդալ, ո՞չ, այդ դեպքում կխնդրեինք մի փոքր ձեզ նեղություն տալ ու հենց հիմա ընթերցել մեր այսօրվա հերոսի մասին պատմող հոդվածը. այնտեղ սևով սպիտակին գրված է. «Երվանդ Զախարյանի գործունեությունը ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել հասարակության և մամուլի կողմից։ Նրան մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման և կաշառակերության մեջ։ Որոշ տվյալներով՝ Երվանդ Զախարյանի անձնական կարողությունը կազմում է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար»:

Հետաքրքիր է՝ քանի՞ հազար տարեկան է Երվանդ Զախարյանը. առաջին հայացքից՝ շատերիդ համար տարօրինակ հարց: Բայց մի՞թե կգտնվի մեկը, ով կհանդգնի վիճարկել այս հարցի իսկությունը: Եթե այո, ապա ստիպված կլինի մեզ բացատրել, թե ինչ հիմքերով է մեղադրում Զախարյանին պետական թալան իրականացնելու մեջ. կուտակել 600 մլն դոլար փող հնարավոր է կա՛մ հազարամյակների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, կա՛մ պետական համակարգում արմատացած կոռուպցիոն մեխանիզմի անքակտելի մասը հանդիսանալով. այնուամենայնիվ, սակայն, հակված ենք կարծելու, որ մեզանում, իրապես, ապրում է մեկը, ով գտել է անմահության էլեքսիրն ու ապրելու է հավետ՝ անկախ դեմքին ունեցած կնճիռների խորությունից ու քանակից…

Մաղթե՛նք, ուրեմն, Երվանդ Զախարյանին է՛լ ավելի երկար կյանք՝ ի բարօրություն Հայաստանի ու համայն հայ ժողովրդի. նա աշխարհում երկարակեցության ռեկորդակիր է, մի բան, որով, իրոք, արժե «պարծենալ»…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված