Պուտինի հաղթանակն ապահոված է. Թեդ Քրուզ
Աշխարհ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Թեքսաս նահանգի սենատոր Թեդ Քրուզը քննադատել է իր մրցակցի՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հայտարարել է քաղաքական գործիչը CNN հեռուստաալիքի եթերում, Վաշինգտոնի կողմից դրա իրականացումը կնշանակի կապիտուլյացիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առջև:
«Թրամփը, փաստորեն, ասում է, որ ինքը միակողմանիորեն կհանձնվի Ռուսաստանին և Պուտինին, վերջինիս կտա մեծ հաղթանակ՝ պառակտելով ՆԱՏՕ-ն և լքելով Եվրոպան: Դա մի քայլ հետ է»,- ասել է Քրուզը՝ նշելով, որ «հենց դա էր տասնամյակներ շարունակ Ռուսաստանի և Պուտինի նպատակը»:
«Գիտե՞ք, թե ով կարող է համաձայնվել դրա հետ: Միայն Բարաք Օբաման»,- հավելել է Քրուզը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը