Քերին նշել է Ռուսաստանի ղեկավարության հետ իր այցի ընթացքում քննարկվելիք թեմաները
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա իր այցի ընթացքում մտադիր է Ռուսաստանի ղեկավարության հետ քննարկել անվտանգության խնդիրները, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր թեմաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին:
«Ակներև է, որ մենք քննարկելու ենք անվտանգության, Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի հարցերը»,- ասել է Քերին՝ պարզաբանելով, թե առաջին հերթին ինչ թեմաներ է ինքը պլանավորում քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հարցին՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում քննարկվելու են արդյոք հատուկ թեմաներ, պետքարտուղարն ասել է. «Հատուկ թեմաները շատ են»՝ չճշտելով, թե հատկապես որոնք են դրանք:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Մոսկվա այցը կկայանա մարտի 23-24-ին, Քերին բանակցություններ կվարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը