Ճապոնիայում 116 ավիաչվերթ է չեղարկվել ուղևորների գրանցման համակարգի խափանման պատճառով
Աշխարհ
Ճապոնիայում մարտի 22-ին խախտվել է օդանավակայանների աշխատանքը, որի պատճառը դարձել է տեղական խոշորագույն ավիափոխադրողներից մեկի՝ All Nippon Airways (ANA) ուղևորների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանումը: Ընկերության տվյալներով՝ չեղարկված չվերթերի թիվը հասել է 116-ի, ավելի քան 15 հազար մարդ չի կարողացել թռչել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ներկայումս անսարքությունը հաջողվել է վերացնել, սակայն մարդիկ մինչ այժմ կանգնած են երկար հերթերում՝ սպասելով գրանցման: Այդ կապակցությամբ մի քանի չվերթեր մեկնում են ուշացումով:
ANA-ի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար: Ներկայում ավիաընկերության մասնագետները պարզում են դրա պատճառները: Նշվում է, որ այն չի վերաբերել միջազգային չվերթերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը