Բրյուսելի օդանավակայանում առաջին պայթյունը որոտացել է թռիչքուղու վրա. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ինչպես հաղորդում է France info-ն, առաջին պայթյունը Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել թռիչքուղու վրա: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 14 մարդ, ավելի քան 30-ը՝ վիրավորվել:
Ըստ որոշ տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում:
Բելգիական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ օդանավակայանը փակ է թռիչքների համար: Սոցիալական մեդիայում գրում են այն մասին, որ դեպքի վայրից մարդիկ խուճապահար փախչում են:
Հարկ է նշել, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը