Բելգիայի հատուկ ծառայությունները տեղյակ էին նախապատրաստվող հարձակման մասին
Աշխարհ
Բելգիայի հետախուզական ծառայությունները մարտի 21-ին տեղեկություն են ստացել երկրում պատրաստվող ահաբեկչական հարձակման մասին, հաղորդել են տեղական ոստիկանությունից: Սակայն, ճշգրիտ ժամն ու պայթյունի վայրը հայտնի չէր:
Ուժայինների խոսքով՝ նրանք տեղյակ էին, որ թագավորության մայրաքաղաքում պայթյուն է նախապատրաստվում, սակայն հետախույզները չգիտեին ապագա հանցագործության վայրի և մանրամասների մասին:
Ներկայումս, անվտանգության ծառայությունները և ոստիկանությունը շրջափակել են Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանը, որտեղ այսօր առավոտյան երկու պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունների հետևանքով զոհվել է 17 մարդ:
Բացի այդ, ուժայիններն ուժեղացրել են Շառլերուա օդանավակայանի անվտանգությունը, որը Բելգիայի օդային նավահանգստի մեծությամբ երկրորդ խոշոր օդանավակայանն է, հաղորդում է BFMTV տեղական ռեսուրսը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը