Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի
Աշխարհ
Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումների զոհերի վերաբերյալ թարմացված տեղեկություններ են հայտնվել AFP-ի տրամադրության տակ: Վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրներին, գործակալությունը հաղորդում է, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի, վիրավորներինը՝ 50-ի, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:
Հիշեցնենք՝ առաջին ահաբեկչությունն իրականացվել է Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանում: Այնտեղ մի քանի րոպե տարբերությամբ երկու հզոր պայթյուններ են որոտացել մեկնումների սրահում: Որոշ ժամանակ անց, պայթյուն է տեղի ունեցել «Մալբեկ» կայարանում, որտեղ գտնվում են Եվրոպական միության հիմնական ինստիտուտները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը