«Ռուսական հետք»՝ Բրյուսելի ահաբեկչություններում
Աշխարհ
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլին Գրիցակը հայտարարել է, որ Բրյուսելի քաղաքային մետրոյի մի շարք կայարաններում և միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններում կարող է ռուսական հետք հայտնաբերվել: Այս մասին նա ասել է «Կիև-Մոգիլյանի ակադեմիա» ազգային համալսարանում դասախոսության ժամանակ՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ այսօր Բրյուսելում երկու պայթյուն է որոտացել և նախնական տվյալների համաձայն՝ 12 զոհ կա: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ դա Ռուսաստանի հիբրիդային պատերազմի տարր է, չնայած ԻԼԻՊ-ի վրա կգցեն»,- ասել է Գրիցակը:
Նշվում է, որ այսօր Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից առաջ լսվել են կրակոցներ և արաբերենով բղավոցներ։ Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Բելգիայում հասցվել է բարձրագույն՝ 4-րդ մակարդակի։ Օդանավակայանի պայթյուններին հաջորդել են ահաբեկչական հարձակումները մետրոյի 4 կայարանի վրա՝ «Մաալբեկ», «Շուման», «Ար-Լուա»։ Չորրորդ կայարանի անվանումը չի հաղորդվում։ Ընդհանուր առմամբ, այսօր Բելգիայի մայրաքաղաքում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 27 մարդ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը