ՄԱԿ-ի հանձնակատարը մեծ հետաքրքրությամբ է սպասում Քերիի ևԼավրովի մոսկովյան հանդիպմանը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հաստատել է, որ միջսիրիական բանակցությունների ընթացիկ փուլը կշարունակվի մինչև մարտի 24-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես մարտի 22-ին հանդիպում կանցկացնեմ Բանակցությունների բարձրագույն կոմիտեի հետ, այնուհետև մարտի 23-ին և մարտի 24-ի առավոտյան նոր հանդիպումներ կկայանան ԲԲԿ-ի և կառավարության պատվիրակության հետ, ինչից հետո կավարտենք միջսիրիական բանակցությունների առաջին փուլը»,- ասել է նա:
Դե Միստուրան վստահ է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև այս շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպումը ժամանակի առումով պատահականորեն չի համընկնում միջսիրիական խաղաղ բանակցությունների փուլի ավարտի հետ:
«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք սպասում այն բանին, որ Ժնևում միջսիրիական բանակցությունների այս փուլի ավարտի հետ զուգահեռ կկայանա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա և նրա հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ»,- լրագրողներին ասել է միջազգային հանրակցության հանձնակատարը:
«Այս իրավիճակում ոչ մի համընկնում պատահական չէ: Դրանք փոխկապված են, ուստի մենք պետք է ամբողջ իրադրությանը նայենք այն բանի հետ փոխկապված, ինչ մենք անում ենք այստեղ և ինչ, ինչպես ես հուսով եմ ու հավատում եմ, կարվի Մոսկվայում և այլ վայրերում»,-նշել է դե Միստուրան:
Ռուսաստանի մայրաքաղաք Քերիի այցը պլանավորված է մարտի 23-24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը