ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն ստանձնել են Բրյուսելում պայթյունների պատասխանատվությունը
Աշխարհ
«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բրյուսելում ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը մեջբերել է եվրոպական հակաահաբեկչական ծառայությունների անանուն ներկայացուցչին, որը հաստատել է այս տեղեկությունը:
Բրյուսելի Տրանսպորտի վարչությունը հայտարարել է 15 զոհի մասին՝ «Մալբեկ» կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Բրյուսելի հրշեջ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Մեյսը իր հերթին, ասել է, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում պայթյուններից զոհվել է 11 մարդ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը