Սաակաշվիլին քիչ էր մնում կորցներ կնոջն ու որդուն՝ Բրյուսելի օդանավակայանում պայթյունների պատճառով
Աշխարհ
Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ իր կինն ու որդին մի քանի ժամ անցկացրել են Բրյուսելի օդանավակայանի տերմինալում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, և թռչել են Բելգիայից՝ ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ:
«Երբ կարդացի այդ ողբերգության մասին, ես արդեն գիտեի, որ նրանք հասցրել են մեկնել, սակայն անմիջապես մտածեցի այն զոհերի հարազատների և մտերիմների մասին, ովքեր չեն փրկվել»,- Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին:
«Դա սարսափելի ողբերգություն է, և ցավոք սրտի, ըստ երևույթին, ոչ վերջինը: Հարկ է նշել, որ այլ պատճառներից զատ, դա չափազանց մեծ բյուրոկրատիայի, անկազմակերպվածության և դժվարին որոշումներ կայացնելու անկարողության արդյունքն է», - հավելել է նա:
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Բրյուսելի օդանավակայանում, որտեղ երկու պայթյուններ են որոտացել: Ավելի ուշ, ևս երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյում: Ըստ վերջին տվյալների, պայթյունների զոհերի թիվը հասել է 21-ի:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը