Բրյուսելում տարհանել են խորհրդարանի շենքում և վարչապետի գրասենյակում գտնվող մարդկանց
Աշխարհ
Բելգիայի մայրաքաղաքում տարհանել են երկրի վարչապետի գրասենյակի և Բելգիայի համերկրային խորհրդարանի շենքերում գտնվող մարդկանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Belga գործակալությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իր աշխատակիցներին պատվիրել էր չլքել աշխատատեղերը և տները Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի երկու կայարաններում իրականացված պայթյուններից հետո: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ի օրենսդիր մարմինն աշխատում է սովորական ռեժիմով:
Ավելի վաղ մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում: Բելգիայի իշխանություններն այդ պայթյուններն արդեն որակել են որպես ահաբեկչական գործողություն. երկրում տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն չորրորդ մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը