Բելգիայի արքայական ընտանիքը տարհանվել է
Աշխարհ
Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները տարհանվել են պալատից: Պատճառը պալատի մոտակայքում հայտնաբերված կասկածելի փաթեթներն են:
Բելգիայի իշխանությունները հայտնել են, որ կա արյան դոնորության կարիք:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն: Բելգիայի իշխանությունների նոր տվյալներով' օդանավակայանում երկու պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, կա 81 վիրավոր: «Մալբեկ» կայարանում որոտացած պայթյունին զոհ է գնացել 15 մարդ, վիրավորվել է 55-ը: Բրյուսելի օդանավակայանի ա դմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյ ալների' պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում: Բելգիական «Բելգա» լրատվական գործակալությունը գրում է, որ նախքան պայթյունն օդանավակայանում եղել են կրակոցներ ու հնչել են արաբերեն բղավոցներ: Օդանավակայանից բացի պայթյուն է որոտացել նաև քաղաքի մետրոյի «Մաալբ եք» կայարանում:
Դեպքերի զարգացմանը հետևում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:
Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը