Հրապարակվել է Բրյուսելի ահաբեկչության կասկածյալների լուսանկարը (ֆոտո)
Աշխարհ
DH պարբերականը հրապարակել է Բակրաուի եղբայրների լուսանկարը, ովքեր կասկածվում են Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Բելգիական RTBF հեռուստաալիքի տվյալներով՝ Բակրաուի եղբայրները նույնականացվել են որպես Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած մահապարտներ:
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 31 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 250-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 34 զոհի մասին:



















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը