ԱՄՆ-ի Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Բրյուսելում իրականացված մի շարք պայթյուններից հետո երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են նոր գրոհներ պլանավորել ամբողջ Եվրոպայում, նրանց թիրախներն են մարզական միջոցառումները, տուրիստական տեսարժան վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Պետդեպը հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ Եվրոպայում գտնվելու ընթացքում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից և զգոն լինել հանրային տրանսպորտով երթևեկելիս և հասարակական վայրեր այցելելիս:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը