Ռուսաստանն է կանգնած Ֆրանսիայում, Թուրքիայում և Բելգիայում պայթյունների հետևում. Տուրչինով
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարից հետո՝ Բրյուսելում տեղի ունեցած պայթյուններում ռուսական հետք է տեսել նաև երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը: Ինչպես հաղորդում է «Корреспондент»-ը, նրա կարծիքով՝ ԵՄ-ում ահաբեկչական հարձակումների ներկայիս ալիքը՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից սկսված հիբրիդային պատերազմի» հետևանքն է:
«Մեր երկրի արևելքում բռնկված արյունոտ տերոռի, ինչպես նաև Թուրքիայում, Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների ռեժիսորները նույնն են»,- մեջբերում է քաղաքական գործչին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Դիտավորությամբ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքը Սիրիայի քաղաքներում՝ Ռուսաստանն ակտիվորեն խթանել է զանգվածային միգրացիոն հոսքերը, որի շրջանակներում հեշտ է քողարկել ֆունդամենտալիստներին և ահաբեկիչներին», - պարզաբանել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է, որ Բրյուսելի քաղաքային մետրոյի մի շարք կայարաններում և միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններում կարող է ռուսական հետք հայտնաբերվել:
«Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ դա Ռուսաստանի հիբրիդային պատերազմի տարր է, չնայած ԻԼԻՊ-ի վրա կգցեն»,- ասել է Գրիցակը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը