17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. Ջորկաեֆ Թայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանը Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 

Պետականամետ գաղափարներով ներշնչված

Վերլուծական

ԶԼՄ-ներում վերջին շրջանի ամենաքննարկված թեմաներից մեկը, անշո՛ւշտ, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էին: Ցավոք, երբեմն մխրճված քաղաքական թոհուբոհի մեջ, տարված աշխատանքային առօրեական խնդիրներով ու սովորական դարձած հոգսերով՝ հաճախ մոռանում ենք այն պարզ ճշմարտությունը, որ անկախ ամեն ինչից, անկախ մեր ունեցած այս կամ այն քաղաքական հայացքներից ու հասարակության շրջանում զբաղեցրած պաշտոնից, յուրաքանչյուրս նախևառաջ մարդիկ ենք, որ ընդամենը փորձում ենք այս կյանքի դժվարին ոլորաններում հնարավորինս ինքնադրսևորվել այնպես, որ կարողանանք պիտանի լինել ոչ միայն մեզ, այլև մեզ շրջապատողներին: 

Գալուստ Սահակյանի դեպքում հաստատապես կարելի է ասել, որ նա այդ առումով այն բացառիկ հաջողակներից է, որոնց իրապես հաջողվել է անջնջելի հետք թողնել մեր երկրի նորանկախ պատմության քառուղիներում: Լինելով կրթությամբ բանասեր՝ նա մոտ 20 տարի զբաղվել է մանկավարժությամբ. 1972-1991թթ. աշխատել է Երևանի թիվ 30 դպրոցում՝ որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն՝ այս ողջ ընթացքում կրթելով բազում սերունդների, որոնք հետո պիտի ակտիվ կյանք մտնեին՝ արդեն գործնականում կիրառելով այն գիտելիքներն ու իմացությունները, որ քաղել էին նրանք իրենց ուսուցիչներից:

Պետական կառավարման համակարգ Սահակյանը մտավ 1992-ին՝ ստանձնելով Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը: Խորհրդարան նրա մուտքը 1995-ին էր, որը պետք է դառնար շրջադարձային նրա աշխատանքային գործունեության մեջ. մուտք գործելով մեկ անգամ՝ նա մինչև հիմա շարունակում է իր խորհրդարանական գործունեությունը՝ այս անգամ, սակայն, ԱԺ նախագահի պաշտոնում, որն ստանձնեց 2014-ի ապրիլին:

Քչերին է, հավանաբար հայտնի, որ Գալուստ Սահակյանն այն բացառիկ խորհրդարանականներից է, որոնց հաջողվել է բոլոր գումարման խորհրդարաններում ներկայություն ունենալ:

Ինչ վերաբերում է նրա քաղաքական գործունեությանը, ապա պետք է ասենք, որ նա մշտապես աչքի է ընկել ու շարունակում է ընկնել իր պետականակենտրոն հայացքներով. միշտ կարևորել ու կարևորում է համընդհանուր միասնությունն ու մշտապես դեմ է եղել հարցերին հեղափոխական լուծումներ տալուն՝ համարելով, որ ցանկացած երկրի կայուն ու անշեղ զարգացումը հնարավոր է բացառապես էվոլյուցիոն, բայց ոչ երբեք ռեվոլյուցիոն ճանապարհով: Ոմանք, իհարկե, նրա՝ նման աշխարհայացքը կարող են կապել ունեցած բարձր պաշտոնով, ինչու չէ՝ նաև բարեկեցության որոշակի մակարդակով, սակայն, փաստը մնում է փաստ, որ խնդիրներին սահակյանական մեթոդներով լուծում տալու կերպն իրեն, այնուամենայնիվ, արդարացրել է. մեզ հաջողվել է երկիրը զերծ պահել ներքին ցնցումներից ու վայրիվերումներից՝ շեշտը դնելով ներքին կայունության վրա:

Արամ Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին
Ամենադիտված