Ռուսաստանը սպառնալիք է համաշխարհային կարգի համար. ԱՄՆ Պետդեպ
Աշխարհ
Ռուսաստանի որոշ գործողությունները, որոնք վերջերս են ձեռնարկվել, սպառնալիք են համաշխարհային կարգի համար: «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին: Ըստ նրա՝ այդ հարցով աշխարհում միջազգային լայն կոնսենսուս գոյություն ունի:
«Ուժեղ և բարեկեցիկ Ռուսաստանի գոյությունը, որը ճանաչում է օրենքի գերակայությունը, որը հարգում է իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և, որը դրական ներդրում է կատարում համաշխարհային գործերում՝ ողջ աշխարհի շահերից է բխում»,- ասել է Մալինովսկին՝ նշելով, որ ներկայումս «Ռուսաստանը նման դեր չի խաղում բոլոր ոլորտներում»:
Պետքարտուղարի օգնականն ընդգծել է նաև, որ Վաշինգտոնը երբեք հակառուսական քաղաքականություն չի վարել: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի ՌԴ-ն ուժեղ և ժողովրդավարական երկիր լինի: «Դա կբխի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերից: Ես չեմ ակնկալում, որ նման Ռուսաստանը կհամաձայնվի ԱՄՆ-ի հետ ամեն հարցում: Ես ակնկալում եմ, որ որոշ ոլորտներում մենք դեռ առողջ մրցակցություն կունենանք»,- ասել է նա:
Մալինովսկին հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը կարող էին միասին աշխատել՝ «հանուն համաշխարհային անվտանգության և բարգավաճման»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը