Արնաշաղախ երեխան կանչում էր իր ծնողներին. սահմռկեցուցիչ կադրեր՝ Բրյուսելի ահաբեկչության վայրից (տեսանյութ 18+)
Աշխարհ
Բրյուսելում ահաբեկչական հարձակումներից հետո ողջ մնացած երեխայի հետ տեսանյութը ցնցել է ողջ աշխարհը: CNN հեռուստաալիքը սարսափազդու կադրեր է հրապարակել: Տուժած երեխան՝ ոչինչ չգիտակցելով, կանգնած էր պայթյունի վայրում և կանչում էր իր ծնողներին: Նա նույնիսկ լաց չէր լինում:
Նրա շուրջ մահացած ու վիրավոր մարդիկ էին, բեկորներ, աղբ, ամբողջ հատակը ծածկված էր արյան հետքերով: Այդ պահին մարդիկ գոռում էին ցավից ու վախից:
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Բրյուսելում մի շարք ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել: Երկու պայթյուն է որոտացել միջազգային օդանավակայանում, մեկը՝ մետրոյում: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է ավելի քան 30 մարդ, ավելի քան 300-ը՝ տուժել: Զոհերի թիվը կարող է աճել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը