Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ- եղբայրների ևս մեկ հանցակցի
Աշխարհ
Բելգիայի ոստիկանությունը որոնում է Իբրաիմ և Խալիդ էլ Բաքրաուի մահապարտ-եղբայրների ևս մեկ ենթադրյալ հանցակցի: Անհայտ տղամարդը STIB տրանսպորտային ընկերության հսկման խցիկների օբյեկտիվներում է հայտնվել Խալիդ Էլ Բաքրաուիի հետ ընկերակցությամբ, որն ավելի ուշ պայթուցիկ սարք է ակտիվացրել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 24-ին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Լուսանկաներում այս նոր կասկածյալը (մահապարտ-եղբայրների հանցակիցը-խմբ.) մեծ պայուսակ է տանում: Ո՞վ է նա՝ անհայտ է, անհայտ է նաև, թե նա զոհվել է արդյոք: Համենայն դեպս, քննիչներն ակտիվորեն փնտրում են նրան: Այս նոր տեղեկատվությունը նշանակում է, որ այժմ փախուստի մեջ է առնվազն երկու մարդ»,- պատմել է RTBF-ի հաղորդավարը:
Նրա խոսքով՝ որոնվողն այն երեք հոգուց մեկն է, որոնց Բրյուսելի օդանավակայանում հսկման խցիկները գրանցել են պայթյուններից մի քանի րոպե առաջ: Նկարներում նա բոլորագլխարկով է, ակնոցով և բաց գույնի բաճկոնով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը