Մինչև յոթ տարեկան 87 մլն երեխաներ իրենց ամբողջ կյանքն անցկացրել են պատերազմում. ՄԱԿ
Աշխարհ
Աշխարհում մինչև յոթ տարեկան շուրջ 87 մլն երեխաներ իրենց ամբողջ կյանքն անցկացրել են զինված հակամարտությունների պայմաններում, ինչը բացասական ներգործություն է ունենում նրանց մտավոր զարգացման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆ ԻՍԵՖ), որի փորձագետները վերլուծել են այն սթրեսի հետևանքները, որը մարդկանց ուղեկցում է մարտական գործողությունների գոտում:
«Յոթից ցածր տարիքի ավելի քան 86,7 մլն երեխաներ իրենց ամբողջ կյանքն անցկացրել են հակամարտությունների գոտիներում, ինչն սպառնում է նրանց մտավոր զարգացմանը,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:- Հակամարտության գոտիներում ապրող երեխաները հաճախ են ենթարկվում հուզական ցնցումների, ինչը կարող է հասցնել մշտական քայքայիչ սթրեսի: Այդ վիճակը արգելակում է փոխանակությունը գլխուղեղի նյարդային բջիջների միջև, ինչի հետեաւնքներն զգացվում են ողջ կյանքի ընթացքում՝ ազդելով մտավոր, սոցիալական ու ֆիզիկական զարգացման վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը