Օտարերկրացի «նավթալինային» քաղաքական գործիչներն ամոթալի են Ուկրաինայի համար. Սաակաշվիլի
Աշխարհ
Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ղեկավար պաշտոններին «նավթալինային» օտարերկրացիներին նշանակելը՝ Ուկրաինայի ստորացում է, հայտնում է «112 Ուկրաինան»:
«Հիմա մենք կբերենք ինչ-որ օտարերկրացի բարեփոխիչների, նավթալինից կհանենք որևէ նախկին արևելաեվրոպացու և վարչապետի ու նախարարի»: Լավ մարդիկ կարող են լինել, և նրանցից ոմանց, ում մասին խոսում են, ես ճանաչում եմ, ես նրանց սիրում և հարգում եմ, բայց ի՞նչ կապ ունեն նրանք և Ուկրաինան: Երբ մենք ասում ենք, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ նախարար կամ վարչապետ է եղել 25 տարի առաջ, մենք պետք է հանենք նավթալինից, բերենք, դնենք Ուկրաինան ղեկավարելո՞ւ: Դա ամոթ և խայտառակություն է»,- նշել է նա:
Միաժամանակ, Սաակաշվիլին ասել է, որ 10 տարի անց ինքն էլ կդառնա «նավթալինային քաղաքական գործիչ»: «Բայց երբ ինձ ասում են. «Մենք ինչ-որ տեղից կվերցնենք, կտեղափոխենք այստեղ, և նա կղեկավարի Ուկրաինան՝ 45-միլիոնանոց երկիր», դա Ուկրաինայի ստորացում է, դա ամոթ և խայտառակություն է: Դա արվում է նոր սերնդին իշխանությանը մոտ չթողնելու համար»,- ասել է Սաակաշվիլին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը