Քադաֆիի և Ասադի թշնամիներն են կազմակերպել Բրյուսելի պայթյունները. Պուշկով
Աշխարհ
ԵՄ-ում նախընտրում են լռել այն մասին, որ Բրյուսելում ահաբեկչական հարձակումների կազմակերպիչները նույն ջիհադիստներն էին, որոնք կռվել են Մուամար Քադաֆիի և Բաշար Ասադի դեմ: Այս մասին հայտարարել է Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Բրյուսելում ահաբեկչական հարձակումների հեղինակները նույն ջիհադիստներն են, որոնք Լիբիայում կռվել են Քադաֆիի դեմ, իսկ Սիրիայում՝ Ասադի: Սակայն Եվրոպայում նախընտրում են լռել», - մարտի 23-ին Twitter-ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Եվրամիության մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Երկու ռումբ է պայթել «Զավենտեմ» օդանավակայանում, չորսը՝ մետրոյի տարբեր կայարաններում:
Բելգիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 300-ը՝ վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը