Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Նապոլեոնի արկածները Երևանում…

Վերլուծական

Այն փաստը, որ Հայաստանում քաղաքաշինությունը իսկական ճգնաժամի մեջ է հայտնվել, կարծես թե առանձնակի ապացույցների կարիք չի զգում. հաճախ կարելի է ականատես դառնալ, թե ինչպես են քանդվում պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ շինություններ և դրանց փոխարեն կառուցվում ինչ-որ հասարակական նշանակության օբյեկտներ ու առևտրային կենտրոններ, որոնք, կարելի է ասել, հիմնովին ձևախեղում են քաղաքի ավանդական դիմագիծը: Նարեկ Սարգսյանը, ով, ինչպես գիտեք, 2014-ից գլխավորում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, երբեք էլ աչքի չի ընկել Երևան քաղաքի հանդեպ ունեցած հոգատարությամբ. նրա անունը, նույնիսկ նախքան նրա՝ նախարարի պաշտոնին նշանակվելը, մշտապես ասոցացվել է բացասականի հետ. շատ հաճախ նրան մեղադրել են քաղաքի պատմական դեմքը աղավաղելու, ճարտարապետության մեջ անիմաստ նորարարություններ մտցնելու մեջ:

Բազմաթիվ կոչումների ու մեդալների արժանացած այս մարդու գործունեությունը, ավա՜ղ, բազմիցս փաստել է՝ կոչումների ու դիպլոմների առկայությունը դեռևս չի երաշխավորում, որ մարդը կարող է դրսևորել այնպիսի աշխատանքային որակներ, որ կարողանա սեփական գործունեությունն արժանացնել դրական արձագանքի ու ընկալելի դառնա հասարակության կողմից: Ինչ վերաբերում է նրա անձնագրային տվյալներին, ապա նշենք, որ Նապոլեոն Սարգսյանը բավական լուրջ կրթություն է ստացել և հանդիսանում է ճարտարագիտության թեկնածու, պրոֆեսոր: Երկար ժամանակ զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ: 1998-ը Սարգսյանի համար շրջադարձային դարձավ. նա նշանակվեց քաղաքաշինության հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական, որից հետո՝ մինչև 2004-ը, երևանի քաղաքապետի տեղակալն էր՝ հանդիսանալով նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ: 2014-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար՝ մինչ այդ հասցնելով զբաղեցնել մի շարք պատասխանատու պաշտոններ:

Նարեկ Սարգսյանի նախարարական գործունեությունը կարելի է քննադատել ժամերով՝ մատնացույց անելով այն կոպտագույն բացթողումներն ու խութերը, որ տեղ են գտել ու շարունակում են գտնել նրա աշխատանքային պրակտիկայում: Նրան, ինչպես ոչ մեկին, հաջողվեց այնպես առևտրայնացնել երկրի քաղաքաշինության ողջ համակարգը, որ ոչ մի բուրժուա, եթե նրան հնարավորություն տրվեր, պարզապես ի վիճակի չէր լինի անել դա այն հաջողությամբ, ինչ՝ Սարգսյանը. երևակայությունը չէր բավարարի… Ասում ենք «Նարեկ Սարգսյան» ու անմիջապես մեր աչքերի առաջ են հառնում նարեկսարգսյանական ճաշակին զոհ դարձած պատմական շենքերը, կանաչից զրկված մայրաքաղաքը, այլանդակ բարձրահարկերը, որոնք փոխարինեցին թամանյանական գողտրիկ շենքերին, Աֆրիկյանների շենքը, Աբովյան փողոցը, Հյուսիսային պողոտան և այլն: Դե իսկ քաղաքի կիսակառույցների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մի առիթով Սարգսյանը խոստովանել է. «Կիսակառույցների հետ կապված՝ ես պարծենալու ոչ մի տեղ չունեմ. Երիտասարդական պալատը չի կառուցվում, «Սևան» հյուրանոցի շուրջը չի կառուցվում, տարբեր տեղեր կան, որ չեն կառուցվում։ Այս խնդիրը մենք բարձրացրել ենք, և ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այս խնդրի լուծմանը մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Երևանի կիսակառույցների խնդիրը վերջնական լուծվի»:

Ակնհայտ է, որ որպես նախարար՝ Նարեկ Սարգսյանն ամենևին էլ այն կադրը չէ, որի մասին կարելի կլիներ արտահայտվել անթաքույց գովեստով. նա, ինչպես և նախարարների ճնշող մեծամասնությունը, ըստ էության, կառավարությունում են ընդամենը մեկ նպատակով՝ փող աշխատելու՝ դրանից բխող այնպիսի անցանկալի հետևանքներով, որոնք հասարակներս մեր կաշվի վրա ենք զգում դեռևս անհիշելի ժամանակներից սկսած:

 Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված