Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրը Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը 

Քաղաքապե՞տ, թե՞ թալանչի…

Վերլուծական

Ինչպես գիտեք, շուտով Հրազդան քաղաքում կայանալու են տեղի քաղաքապետի ընտրությունները: Այս հանգամանքով պայմանավորված' մամուլի ուշադության կենտրոնում, ինչպես երբևէ, հայտնվել է Հրազդանը' իր խնդիրներով ու տեղի չինովնիկների վարքուբարքով: Այն, որ մեր չինովնիկները երբեք էլ առանձնապես աչքի չեն ընկել իրենց ժուժկալությամբ ու ասկետիզմով, հանրահայտ իրողություն է. որպես կանոն' նրանք իրենց փառասիրությունն ու ագահությունը բավարարել են ժողովրդի կողմից վճարվող հարկերից գոյացող բյուջեի հաշվին' առանց դույզն ինչ մտահոգվելու, որ իրենց ապօրինի գործողությունների պատճառով, կարող են, ասենք երկրի պատմության որևէ փուլում, ենթարկվել պատասխանատվության: Այսպես եղել է միշտ այսպես է և հիմա' խոստովանենք դա, թե' ոչ:

Ահավասիկ ամենաթարմ դեպքերից մեկը. ըստ մամուլի տեղեկությունների' պարզվում է' Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ով, ինչպես գիտեք, մասնակցում է նաև Հրազդանի ապագա քաղաքապետի պաշտոնի համար հայտարարված ընտրապայքարին, տեղի սոցիալապես անապահով բնակիչներին օգնելու համար համայնքային բյուջեով նախատեսված գումարները գործնականում փոշիացրել է. առաջին երկու ամիսներին Դանիելյանը հասցրել է ծախսել ողջ կիսամյակի համար նախատեսված 9 մլն 775 հազար դրամ գումարը: Տեսնես այս ողջ ժամանակահատվածում որևէ մեկի մտքով վերևներում անցե՞լ է' գնալ, տեսնել, թե հատկապես որտեղ և ինչի վրա են մսխվել այս միլիոնները, և քանի կարիքավոր ընտանիք է հասցրել գոնե մի փոքր պարարտանալ իրեն հասանելիք այս փողերվ. վստահ ենք' այս ամենը տեղի է ունեցել ամենևին էլ ոչ առանձնակի գաղտնիության պայմաններում, և ոչ մի դժվարություն իրենից չի ներկայացնում որևէ մեկի համար իրերի իսկությունը ճշտելը…

Բայց մեր երկրի ողբերգությունը կայանում է հատկապես նրանում, որ շատ հաճախ նմանատիպ վարքագիծ են դրսևորում ոչ միայն, այսպես ասած, տեղական իշխանիկներ դարձած քաղաքապետերն ու գյուղապետերը, այլ` շատ ավելի պատասխանատու պաշտոններում գործունեություն ծավալող անձինք, որոնց լուռ համաձայնության ներքո էլ, խոշոր հաշվով, տեղի են ունենում նման «մութ» պատմությունները: Սկսած գերթանկարժեք ՀԴՄ-ներից մինչև օդի թարմացուցիչներ, զուգարանի թղթերից մինչև թանկարժեք «պադավատներ»' չորս կողմը ալան-թալան է տիրում մի պարագայում, երբ ունենք մի երկիր, որը տարիներ ի վեր փաստացի պատերազմի մեջ է գտնվում, ուր, միայն պաշտոնական տվյալներով, բնակչության 35%-ը' ավելի քան 1 միլիոն մարդ, ապրում է կատարյալ աղքատության մեջ' օրվա հացի կարոտ լինելով, իսկ ծայրահեղ չքավորության հատակն այդպես էլ չի նշմարվում: Փողի սիրով ախտահարվածները, հավանաբար, մոռանում են, որ իրենք այն երկրի պետական համակարգն են ներկայացնում, որտեղից տարեկան արտագաղթում է բնակչության ավելի քան 2%-ը, և որի պետական պարտքը աճում է օրեցօր և արդեն հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ասածս, իհարկե, չի նշանակում, որ եթե մենք լինեինք միանգամայն ծաղկուն տնտեսությամբ ու աճող բնակչությամբ երկիր, ապա կարելի կլիներ հանդուրժել այն պախարակելի երևույթները, որոնց մասին վերևում խոսք գնաց: Բայց իրավիճակի ողջ ողբերգականությունը կայանում է նրանում, որ անհամար թվով մարդիկ արդեն շատ վաղուց իրենց բարեկեցությունը ստեղծում են ի հաշիվ բնակչության այն խավի, որոնց մասին օրենքով պետք է հոգ տանեին ու աջակցեին, այլ ոչ թե ճարպակալեին' սոցիալապես անապահովների հասանելիքը փաստացի յուրացնելով:

Դավիթ Բաբանով

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում
Ամենադիտված